Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները տարբեր տեղեկություններ են հրապարակում Սարգսյան-Էրդողան հանդիպման վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, թե Թուրքիայի վարչապետՌեջեփ Էրդողանըվերջնագիր է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ Անկարան Լեռնային Ղարաբաղի հարցում մինչև վերջ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը և ոչ մի հետքայլ չի կատարելու։ Իսկ երբ հայկական կողմը Էրդողանին հիշեցրել է, որ արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք չկա, նա հայտարարել է, որ անկախ դրանից՝ թուրքական կողմը այդ հարցի կարգավորման ուղղությամբ գործնական քայլեր է ցանկանում տեսնել։
Տեղեկացվում է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով Սարգսյան-Էրդողան հանդիպումը, ասել է, թե ԼՂ-ի հարցը հիմնականն է եղել։
«Մեր վարչապետը շատ է հետաքրքված ԼՂ-ի հակամարտության նրբերանգները Հայաստանի ղեկավարին ներկայացնելու հարցում։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը Կովկասի խնդիրների լուծման անբաժանելի մասն է, և գործընթացից նրան դուրս մղելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,-հայտարարել է Դավութօղլուն և ընդգծել, որ ցյուրիխյան արձանագրությունների թիրախներից մեկն էլ Ադրբեջանի «գրավյալ» տարածքների ազատագրումն է եղել։
Թե ի՞նչ է իրականում Էրդողանը ասել Սարգսյանին, և թե Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ ԼՂ-ի վերաբերյալ հատկապես ի՞նչ է խոսվել, ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից ճշտել չհաջողվեց։ Այնտեղից «7օր»-ին խոստացել են, որ հնարավորության դեպքում անպայման կպատասխանեն մեզ հետաքրքրող հարցերին։
Ի՞նչ է ասել Էրդողանը ՀՀ նախագահին
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները տարբեր տեղեկություններ են հրապարակում Սարգսյան-Էրդողան հանդիպման վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերջնագիր է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ Անկարան Լեռնային Ղարաբաղի հարցում մինչև վերջ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը և ոչ մի հետքայլ չի կատարելու։ Իսկ երբ հայկական կողմը Էրդողանին հիշեցրել է, որ արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք չկա, նա հայտարարել է, որ անկախ դրանից՝ թուրքական կողմը այդ հարցի կարգավորման ուղղությամբ գործնական քայլեր է ցանկանում տեսնել։

7or.am