Միջոցներ են ձեռնարկվում Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ
Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն հուլիսի 14-ին ահազանգել են քաղաքացիներ, ովքեր տեղեկություններ են հայտնել առ այն, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու՝ անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ-ից, նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու՝ հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
ԱԻ նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակահրդեհային կանոնների խախտումներից, հակաօրինական վարքագիծ դրսևորելուց:
ԱԻՆ-ը հորդորում է հրդեհավտանգ տարածքներում ցուցաբերել զգոնություն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից տեղեկացնում են, որ այրվել է 2-2.5 հա խոտածածկ տարածք, նյութական այլ վնաս չի եղել: Տարածքը, որպես բարձրադիր գոտի, ջուր հասցնելը դժվար է՝ պայմանավորված խողովակաշարի դիրքից, որը կառուցվել է 1970-ական թվականներին: