Լրահոս

16.07.2019 16:53


Լենա Նազարյանը՝ համացանցում բռնաբարությունների թեմայով «Բռնության ձայնը» հեշթեգով գրառումների մասին

Լենա Նազարյանը՝ համացանցում բռնաբարությունների թեմայով «Բռնության ձայնը» հեշթեգով գրառումների մասին

«Ազգային ժողովի և կառավարության անելիքը, մեծ հաշվով, հենց Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելն ու դրանք լուծելու, հետագայում կանխելու նպատակով քաղաքականություններ մշակելն է»,-այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած կանանց խնդիրներին նվիրված քննարկմանը նշեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Լենա Նազարյանն իր ելույթում ոչ անվանական անդրադարձավ նաև վերջերս համացանցում իրարամերժ գնահատականների արժանացած «Բռնության ձայնը» հեշթեգով գրառումներին:

«Ցավոք, մեզնից ոմանք հաճախ պատրաստ չեն այսպիսի պարզ, բայց միաժամանակ բարդ ճանապարհին, իրական խնդիրներին առերեսվելուն՝ հատկապես, երբ դրանք լռեցված են, կամ նույնիսկ, երբ դրանք բարձրաձայնվում են:

Վերջին շրջանում մենք դիմադրության ականատես եղանք կանանց հանդեպ բռնության խնդրի հանրային քննարկումների ժամանակ: Նույնիսկ, երբ կանայք, թեկուզ՝ ուշացումով, թեկուզ՝ անանունության պայմանով, սակայն որոշում են խոսել իրենց հետ կատարված դառը փորձությունների՝ բռնությունների մասին, մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, պարզվում է, միշտ չէ, որ պատրաստ ենք ականջալուր լինելու: Մենք, սակայն, այս խնդիրներն անտեսելու իրավունք այլևս չունենք, որքան էլ դրանք ցավոտ լինեն ու մեր հասարակությանն անհարիր, մենք պետք է քաջություն ուենանք առերեսվել դրանց»,-ասաց ԱԺ փոխխոսնակը՝ հավելելով, որ կանանց խնդիրները տասնյակ տարիներ անտեսված են եղել:

Մանրամասները՝ 168.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը