Աշխարհ

16.07.2019 17:28


Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Էմերի. Մխիթարյանը կխաղա Բավարիայի դեմ

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև թիմի մյուս առանցքային խաղացողները, կմասնակցեն Չեմպիոնների միջազգային Գավաթի առաջին տուրի՝ «Բավարիայի» հետ չորեքշաբթի օրը կայանալիք խաղին:

Այս մասին հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, որը «Կոլորադո Ռեփիդսի» հետ այսօր կայացած խաղում (3:0) դաշտ էր դուրս բերել հիմնականում երիտասարդ խաղացողներին. «Չորեքշաբթի օրը խաղալու ենք Մյունխենի «Բավարիայի» դեմ: Ընդամենը 2 օր ունենք հանգստանալու համար: Այսօր ցանկանում էինք խաղալ երիտասարդ խաղացողներով ու որոշ խաղացողների էլ մի քանի րոպե օգտագործել: Չորեքշաբթի օրը կխաղան նաև այն խաղացողները, ովքեր այսօր այդ հնարավորությունը չստացան, օրինակ Մխիթարյանը, Սոկրատիսը, Ջական և Ռեյս Նելսոնը:

Լավ նախապատրաստություն ենք անցնում «Բավարիայի», «Ֆիորենտինայի» և «Ռեալի» հետ խաղերի համար»,-Էմերիի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Հուլիսի 18-ին լոնդոնցիները կմրցեն Մյունխենի «Բավարիայի», հուլիսի 21-ին` «Ֆիորենտինայի», իսկ հուլիսի 24-ին` Մադրիդի «Ռեալի» հետ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը