Հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ
Այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»,–նշեց նա։
Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով։
Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է եւ անցել հայկական կողմ, որը գյուղացիների ու հրշեջների օգնությամբ մարել ենք կրակը՝ թուլ չտալով մոտենա մեր վարելահողերին։
***
Նախիջեւանից հակառակորդը հուլիսի 11-ից սկսած կրակում է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Խորեն Ավետիսյանը։
«Ամսի 11–ին սահմանի մոտ կրակել են, հրդեհ է բռնկվել, զինվորականներ են հանգցրել, մենք էլ իրենց հետ, ամսի 13-ին՝ ժամը մոտ 21.00-ին կրակեցին, ընկավ գյուղի վերեւի կողմը, ճանապարհից ներքեւ՝ ցորենի արտերի մոտ, 35 հոգի երիտասարդներով հավաքվեցին, գնացին, հանգցրին, ավտոյով գնալուց էլի կրակեցին, 15 մեքենայով էինք, ասացի առանձնացեք։ Ամսի 14-ի երեկոյան կրակել են գյուղի վրա՝ կեսգիշերին, ամսի 15-ին մի 9 հատ են կրակել, էլի գիշերը, երեկ էլի կրակել են, ընկել է տան տանիքը, մարդը բաղնիքում լողանալուց է եղել, ուժեղ ձայն է լսել, ժամը մոտ 22.00-ին, երեք գնդակ է ընկել, մեծ ընտանիք է, երեխաներ կան, գյուղի ամենավերջին տունն է ընկել, Կարմիր խաչին ենք տեղեկացրել»,–նշեց նա։
Խորեն Ավետիսյանի խոսքով՝ հուլիսի 11-ից սկսած վերջին օրերին բավականին հաճախակիացել են կրակոցները. «Հիմնականում կրակում են, որ ցորենի արտերում հրդեհ բռնկվի»։