Երևանում 32-ամյա տղամարդու մահվան գործով մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննության է տարվում՝ 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով, սրտի վնասումով, արյունահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1986 թվականին ծնված տղամարդ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ նույն օրը կատարվել է վիրահատություն, սակայն ժամը 05:00-ի սահմաններում վերջինս մահացել է:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նախաքննական մարմինն առերևույթ հանցագործություն կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացրել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու և նախաքննական մարմին ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: