Լրահոս

17.07.2019 15:40


Ռուսաստանում հայ ընտանիքը ողբերգական ավտովթարի է ենթարկվել. 4 զոհից երկուսը երեխաներ են

Ռուսաստանում հայ ընտանիքը ողբերգական ավտովթարի է ենթարկվել. 4 զոհից երկուսը երեխաներ են

Ռուսաստանում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել են 4 հայեր, նրանցից երկուսը երեխաներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Kubnews.ru»-ն:

«Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը հուլիսի 16-ին` ժամը 23։40-ին, Ջուգբա գյուղից շարժվել է դեպի Կրասնոդարի Գելենջիկ քաղաք: Մ-4 «Դոն» մայրուղու 1453-րդ կիլոմետրին վարորդը կորցրել է կառավարումը, մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի արդյունքում զոհվել է 4 մարդ:

Վթարից զոհված անձինք եղել են Հայաստանից: Ինչպես լրատվամիջոցին հայտնել է օպերատիվ ծառայության աղբյուրը, վթարի զոհ է դարձել հայ ընտանիք՝ 32-ամյա ամուսինը, 28-ամյա կինը և նրանց 7 ու 5 տարեկան աղջիկները:

Լուսանկարը՝ «Kubnews.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը