Հուլիսի 17-ին՝ ժամը 09:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Չարքյանդ» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (2 քար՝ 0,1 խմ). քարերն ընկել են ոչ երթևեկելի հատված. առկա է քարաթափման վտանգ:
Քարաթափում է եղել Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին

Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: