Շատ հոժար էինք, որ Նիկոլն իր իշխանության` փաստացի իշխանության գալուն նվիրված «համաժողովրդական» տոն` «քաղաքացու օր» սահմանեց, եւ «դարակազմիկ» այդ հանգրվանը նշանավորեց` Երեւանը դարձնելով քյաբաբ(խորոված)անոց բաց երկնքի տակ, հիմա էլ «Սասնա ծռեր» հորջորջվող զինված խմբի անդամներն են որոշել անմահացնել ՊՊԾ գնդի գրավման «օպերացիան»` հուլիսի 17-ը տոն հռչակելով։
Նույնիսկ ասուլիս են հրավիրել` ազդարարելու այդ մասին եւ շնորհավորելու ժողովրդին հայի ձեռքով հայի արյուն թափելն «օրինականացնող» այդ «տոնի» կապակցությամբ։
Նույն հաջողությամբ կարելի էր Մարտի 1-ը հանել սգո օրերի ցուցակից եւ Հոկտեմբերի 27-ի հետ միասին ներառել Հայաստանի պաշտոնական տոնացույցում։ Այդ «տոնական օրը» ոչ թե ծաղիկներ դնել զոհվածների հիշատակին, այլ տոնախմբություն սարքել, տոնական հրավառություն անել։ Ինչո՞ւ չէ` ռազմական շքերթ անցկացնել Հանրապետության հրապարակում, որպես հավաստիք, որ նպատակն արդարացնում է միջոցները, եւ հարկ եղած դեպքում` եթե պետք լինի, առանց երկմտելու կրկնել «բռնապետական ռեժիմի» դեմ «ազգային-ազատագրական» պայքարի «հերոսական պատմությունը»։
Ի վերջո, ե՛ւ Նաիրի Հունանյանը` 1999-ին, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, Տեր-Պետրոսյանն ու սրանց կողմնակիցները` 2008-ին, սահմանադրական կարգի եւ Սահմանադրության դեմ ուղղված իրենց գործողությունները պայմանավորում էին բացառապես «ժողովրդի արյունը ծծող հանցավոր իշխանությունից» («ավազակապետությունից») ազատվելու եւ իշխանությունը «ժողովրդին վերադարձնելու» անհետաձգելի անհրաժեշտությամբ։
Եվ եթե «Սասնա ծռեր» կոչեցյալ ահաբեկչական խմբավորման անդամներն ազատության մեջ են, դեռ մի բան էլ` գրանցվել են որպես կուսակցություն եւ մասնակցում են ընտրություններին, ասուլիսներ են տալիս, գովաբանում իրենց «պանծալի անցյալը», իսկապես, տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ նույն մոտեցումը չի գործում Հունանյանի եւ Ազգային ժողովը գրաված իր խմբի դեպքում։ Ահաբեկիչ հնգյակն ինչո՞վ է վատ «Սասնա ծռերից» կամ «Մարտի 1»-ի խժդժությունները հրահրած եւ այսօր մեղադրողի, դատապարտողի դիրքերից հանդես եկող նիկոլա-հհշական կարկառուններից։
«Սասնա» ծուռ «խմբավարներից» Վարուժան Ավետիսյանն այնքան առաջ է գնացել, որ ցինիկորեն պնդում է` ՊՊԾ գունդ ամենեւին էլ մարդ սպանելու նպատակով չէինք ներխուժել. «Եթե ուզենայինք մարդ սպանել, տասնյակներով կարող էինք սպանել, եթե ոչ հարյուրով: Նպատակ չի եղել որեւէ մեկին սպանելու, որեւէ մեկի վրա կրակոց չի արձակվել սպանելու նպատակով»: Կրակել են` միայն ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով, եւ եթե ընթացքում «սխալմամբ» ոստիկաններ են զոհվել, մեղավորը հենց իրենք են. չդիմադրեին` «կույր» գնդակի բաժին չէին դառնա։
Ուշադրություն դարձրեք` սա ասում է մեկը, որ մասնագիտությամբ իրավաբան է, տարբեր պաշտոններ է զբաղեցրել զինված ուժերում` եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի օգնական, զինվորական քննիչ, ՊՆ անձնակազմի հետ աշխատանքի վարչության ավագ սպա-իրավաբան, արտաքին հարաբերությունների եւ ռազմական համագործակցության վարչության բաժանմունքի պետ, Պաշտպանական քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ եւ այլն։
Հետաքրքիր է` քաղաքական հարցերը «զինված ապստամբության» ճանապարհով լուծելու էլի՞ քանի թաքնված ջատագով կա հայրենի պաշտպանական գերատեսչությունում...
Տոնական օրերի խեղաթյուրված պատկերացում
Ինչ չէինք տեսել` տեսանք, ինչ չէինք լսել` լսեցինք։

Լիլիթ Պողոսյան