«Գյուղում սով է սկսվելու». Կարմիր գյուղի բնակիչները՝ ավերիչ կարկուտի մասին (տեսանյութ)
Հուլիսի 11-ին Մառնեուլիի շրջանում տեղացած կարկուտը թերևս ամենամեծ վնասը հասցրել է հայաբնակ Կարմիր գյուղի բնակիչներին՝ ավերվել են տանիքները, ոչնչացվել հեկտարներով բերքը, որը գյուղի եկամուտի մեծ մասն է կազմում, ինչպես նաև վնասվել մեքենաները: Գյուղի բնակիչներն ասում են՝ երիտասարդությունն էլ այսպես է եկամուտ ստանում, մեքենաներ է բերում, վաճառում: Վնասված մեքենաների մեծ մասը տրանզիտային է, հետևաբար, ապահովագրված չէ:
Ապահովագրված չեն նաև հեկտարներով հողատարածքները, սեփականատերերն ասում են՝ ինչի՞ց ապահովագրենք, նման երևույթ չեն հիշում անգամ գյուղի մեծերը: Ապահովագրության բացակայությունը խնդիրներ է առաջացնելու պետության կողմից վնասը փոխհատուցելու հարցում, այսպես են ասել գյուղի բնակիչներին Մառնեուլիի քաղաքապետարանից: Հաստատությունից եկել են հենց կարկուտի գիշերը, հաջորդ օրը տանիքների ծածկոցներ բաժանել ժողովրդին, իսկ հետո՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հայտարարություն տարածել առ այն, որ կոտրված տանիքների գումարն անպայման կփոխհատուցվի: Կարմիր գյուղի բնակիչները մտահոգ են՝ կարկուտից օրեր են անցել, շուտով հետքերը կանհետանան, սակայն հանձնաժողովը դեռ չի ժամանել գյուղ՝ վնասը հաշվելու նպատակով: Գյուղացիներն ասում են՝ խտրականություն է, որովհետև գյուղը հայաբնակ է, եթե վրացական լիներ՝ հարցով անհապաղ կզբաղվեին:

Աղբյուրը՝ aliq.ge