ԲՀԿ-ի համար պարզ չէ հակակոռուպցիոն «մոնստր մարմին» ստեղծելու նպատակը
«Եթե կա քաղաքական կամք, ապա գործող մարմիններն էլ բավարար են կոռուպցիայի դեմ պայքարելու համար»,֊«Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` շեշտելով, որ իր համար պարզ չէ, թե ինչու է կառավարությունը ցանկանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար «մոնստր մարմին» ստեղծել:
Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի շրջանակներում նոր կառավարությունը նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե:
«Մենք նախկինում ունեցել ենք փորձերը սուպերնախարարությունների, որոնք այնուհետև վերածվել են մոնստրի, հենց ամենամեծ կոռուպցիոն կառույցների,-մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանը,-Տարիներ շարունակ մարդիկ, ովքեր էսօր ապրում են արաբական շեյխերից ավելի ճոխությամբ և հիմա էլ, ի դեպ, շատ հանգիստ իրենց կարող ես տեսնել Երևանի տարբեր սրճարաններում փռված և վայելելիս․․․ նրանք պիտի ենթարկվեն պատասխանատվության, դա իմ հստակ դիրքորոշումն է, բայց միայն և բացառապես իրավական դաշտում: Քաղաքական ցանկացած պրեսինգ, քաղաքական ցանկացած նյուանս ստվերելու է այն ամբողջ առողջացման գործընթացը դատաիրավական համակարգի, որին մենք փորձում ենք հավատալ»:
«Ազատության» հարցին՝ արդեն գործող, առկա մարմինները բավարար չե՞ն, եթե առանձին հակակոռուպցիոն կենտրոն ստեղծվի, որը միայն զբաղվի կոռուպցիոն հանցագործություններով, սա արդյունավետությունը կբարձրացնի՞ կոռուպցիայի դեմ պայքարի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել: Ես կարծում եմ, որ եթե կա քաղաքական կամք, ապա գործող մարմինն էլ միանշանակ բավարար է: Թե ինչի համար է ստեղծվում այդ մոնստր մարմինը՝ ես կարծում եմ առաջիկայում, երբ որ նման մարմին ստեղծվի, իշխանությունները պարտավոր են համապատասխան պարզաբանմամբ հանդես գալ»:
Հակակոռուպիցոն կոմիտեից բացի նախատեսվում է ստեղծել հատուկ կոռուպցիոն գործերի քննությամբ զբաղվող դատարան, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման» հանձնաժողով: Այս անկախ հանձնաժողովը քննելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ դիմումներ, վարելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրը, հրապարակելու հայտարարագրերը, քննելու է դրանց առնչվող խախտումների վերաբերյալ գործեր։
Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն ասում է, թե պարզ չէ՝ ինչպես է նույն խնդրով զբաղվելու 3 տարբեր մարմին: «Այստեղ առաջանալու է աջապսանդալային իրավիճակ»,-ասում է Նաիրա Զոհրաբյանը: