Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) մի քանի անդամներ նիստ են նախաձեռնել՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։
Խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ համաձայն Դատական օրենսգրքի՝ Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստն անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար:
***
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ լիազորությունների դադարեցման պահանջով հրավիրված ԲԴԽ նիստը հետաձգվեց: factor.am-ի փոխանցմամբ՝ ԲԴԽ անդամները ընդունեցին ԲԴԽ անդամի նախկին թեկնածուներ Սուրեն Անտոնյանի և Միքայել Ստեփանյանին հաջորդ նիստին որպես վկա հրավիրելու միջնորդությունը:
Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) մի քանի անդամներ նիստ են նախաձեռնել՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։
Խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ համաձայն Դատական օրենսգրքի՝ Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստն անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար:
***
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ լիազորությունների դադարեցման պահանջով հրավիրված ԲԴԽ նիստը հետաձգվեց: factor.am-ի փոխանցմամբ՝ ԲԴԽ անդամները ընդունեցին ԲԴԽ անդամի նախկին թեկնածուներ Սուրեն Անտոնյանի և Միքայել Ստեփանյանին հաջորդ նիստին որպես վկա հրավիրելու միջնորդությունը:
Աղբյուրը՝ factor.am