Քաղաքական

18.07.2019 14:00


Ադրբեջանի սահմանապահները վիրավոր ունեն․ ՀՀ ՊՆ-ն հերքում է իր մասնակցությունը

Ադրբեջանի սահմանապահները վիրավոր ունեն․ ՀՀ ՊՆ-ն հերքում է իր մասնակցությունը

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողներից մեկը վիրավորվել է առաջնագծում՝ Տավուշի Զորական գյուղի դիմացի ադրբեջանական դիրքերում։ Ադրբեջանական կողմն այս միջադեպի համար մեղադրում է հայկական կողմին․ իբր, հայկական բանակի կրակոցից է վիրավորվել իրենց զինծառայողը։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության հաղորդագրությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Որևէ փոխհրաձգություն կամ այլ միջադեպ չի եղել», –ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը