Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ
Երևանում այսօր՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գ․-ին։
Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է։Վարորդը փախուստի չի դիմել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի երիտասարդներ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ, սակայն ճանապարհային ոստիկաններին ու քննիչներին հաջողվել է վարորդին փախցնել դեպքի վայրից, իսկ զայրացած բնակիչները քարերով ավտոմեքենան ամբողջովին ջարդել են՝ թե՛ դիմապակին, թե՛ հետևի, և թե՛ կողային ապակիները, ոտքերով էլ հարվածել են ավտոմեքենային։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հայտնաբերելու այն անձանց, որոնք քարերով ու ոտքերով վնասել են ավտոմեքենան։
Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ
Երևանում այսօր՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գ․-ին։
Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել։