Էրդողան. «Սահմանը չի բացվի, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել»
Թուրքական լրատվամիջոցենրի ուշադրության կենտրոնում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի CNN-ին տված հարցազրույցի և Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արված շեշտադրումներն են։ Էրդողանը հերթական անգամ հայ-թուրքական սահմանի բացումը կապել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ։ Ըստ «CNN Turk»-ի, Թուրքիայի վարչապետն ասել է, թե քանի դեռ Հայսատանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հիմնահարցում չեն եկել ընդհանուր հայտարարի, հայ-թուրքական հարաբերություններու էական առաջընթաց չի կարող լինել։ Անդրադառնալով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, թե «Թուրքիան մեզ հետ նախապայմանների լեզվով չի կարող խոսել»՝ Էրդողանն ըդգծել է. «Ստորագրված արձանագրություններում «առանց նախապայմանների» արտահայտության կողքին կա կարևոր մեկ դրույթ՝ հաստատել տարածաշրջանային խաղաղություն: Ադրբեջանն այդ տարածաշրջանային խաղաղության մի մասն է: Այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվի համաձայնություն։ 1993թ.-ին սահմանը փակվել է ղարաբաղյան պատերազմի պատճառով։ Եվ հիմա հայ-թուրքական սահմանի բացման համար անհրաժեշտ է, որպեսզի ղարաբաղյան հարցում համաձայնություն ձեռք բերվի»։Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ արձանագրությունների վավերացման հարցում ոչ մի ժամկետներ չկան։
Անդրադառնալով ապրիլի 24-ին ԱՄՆ հայկական համայնքի առջև Բարաք Օբամայի ելույթին՝ Էրդողանը CNN-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների նախագահը «ցեղասպանություն» բառը չի արտասանի՝ հավելելով, թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիան երբեք իր դիրքորոշումը չի փոխի։