Նաշխուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները: Այս մասին հայտնի դարձավ Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով այսօր հրավիրված ԲԴԽ նիստին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ որպես վկաներ հրավիրված ԲԴԽ անդամի նախկին թեկնածուներ՝ Սուրեն Անտոնյանը և Միքայել Ստեփանյանը նիստին չեն ներկայանալու: ԲԴԽ անդամները նշել էին, որ Սուրեն Անտոնյանը վատառողջ է, իսկ Միքայել Ստեփանյանը գտնվում է արձակուրդի մեջ:
ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանն առաջարկել էր նիստը հետաձգել, սակայն առաջարկը 3 կողմ, 5 դեմ ձայնով մերժվել էր:
Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել ինը ամիս առաջ, բայց չէր երդվել, ինչը մի շարք իրավապաշտպաններ օրենքի խախտում էին համարել: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտարարել էր, որ հրավիրվելու է նիստ՝ Տավարացյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունների դադարեցման պահանջով:

Աղբյուրը՝ factor.am