Քաղաքական

19.07.2019 13:35


«Երբ իշխանությունը՝ բռնության խոսք տարածողը, խոսում է դրա դեմ պայքարի մասին, նշանակում է՝ բռնության խոսքի նոր տարափ է լինելու». Ա. Ենոքյան

«Երբ իշխանությունը՝ բռնության խոսք տարածողը, խոսում է դրա դեմ պայքարի մասին, նշանակում է՝ բռնության խոսքի նոր տարափ է լինելու». Ա. Ենոքյան

«Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը նշեց, որ հայհոյանքը, բռնության ու ատելության խոսքը քննարկման առիթ են դարձել թավշյա հեղափոխությունից հետո:

«Պատճառն այն է, որ բռնության, ատելության խոսքը, հայհոյանքները հեղափոխությունից հետո են ինտենսիվացել: Իհարկե, դրանից առաջ էլ են եղել, սակայն ինտենսիվացել են հեղափոխությունից հետո: Ինչո՞ւ մինչ այդ հայհոյանք չկար, որովհետև հասարակությունը մերժում էր հայհոյանքը, իսկ հետո հայտնվեց, որովհետև հետո մենք ունեցանք սպիտակների ու սևերի երկփեղկված հասարակություն»,-ասաց նա:

Ենոքյանի խոսքով՝ բոլոր ժամանակներում հասարակությունը փորձում է նմանվել լիդերներին և հիմա, երբ խոսում ենք բռնության խոսքի մասին, բնական է, որ վարչապետի բռնության խոսքերը «օվերտոնի պատուհան» են բացում հասարակության համար:

«Վարչապետի վերջին հարցազրույցում խոսվեց իշխանության ներկայացուցիչների մասին, ու ասվեց՝ «նրանք դռների տակ վնգստում են, և նրանց գլխին պետք է փայտով տալ»: Ես այս ամենից հասկացա, որ մամուլը պետք է այս ամենը ի ցույց դնի ու ասի՝ սա՛ է բռնության խոսքը: Երբ իշխանությունն ասում էր՝ պետք է պայքարել բռնության խոսքի տարածման դեմ, ինձ մոտ կասկած էր առաջանում, որ եթե բռնության խոսք տարածողը խոսում է բռնության խոսքի դեմ պայքարի մասին, նշանակում է, որ նոր բռնություն է լինելու կամ բռնության խոսքի նոր տարափ է լինելու»,-շեշտեց Աղասի Ենոքյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը