Քաղաքական

19.07.2019 14:20


Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ. Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց կալանք է դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Այսօրվա նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ դատախազը չէր ներկայացել՝ նույն ժամին մեկ այլ դատական նիստի մասնակցելու պատճառաբությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը