Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկելուն պես հետաձգվեց:
Պատճառն այն էր, որ Սամվել Բաբայանը ծանուցված չէր նիստի մասին: Պաշտպանն ասաց, որ ինքը չի կարողացել կապ հաստատել Բաբայանի հետ: Դատավորի հարցին` արդյոք Բաբայանը մամուլին չի՞ հետևում և տեղյակ չէ՞ր նիստի մասին, պաշտպանն ասաց, որ այդ հարցին պատասխանել չի կարող: Մեղադրողը միջնորդեց այս պայմաններում հետաձգել դատական նիստը: Պաշտպանական կողմը միացավ այս միջնորդությանը: Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել օգոստոսի 12-ին՝ ժամը 15:00-ին:
Սամվել Բաբայանը ծանուցված չէր. նիստը չկայացավ (տեսանյութ)

Աղբյուրը՝ factor.am