Լրահոս

14.04.2010 13:24


Հ. Կարապետյան. «Էրդողանը ևս մեկ անգամ հաստատեց, որ հայ–թուրքական հարաբերությունները պայմանավորվում են երրորդ երկրի շահերով»

Հ. Կարապետյան. «Էրդողանը ևս մեկ անգամ հաստատեց, որ հայ–թուրքական հարաբերությունները պայմանավորվում են երրորդ երկրի շահերով»

ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե վերջին քաղաքական զարգացումները  ցույց են տալիս, որ Թուրքիա-Ադրբեջան քաղաքական դաշինքը, ըստ էության, գործում է միասնական ճակատով, և որ Թուրքիան իր շահերը կապում է միայն Ադրբեջանի շահերի հետ։

-Այն բոլոր ջանքերը, բալոր հույսերը, թե Թուրքիայի հետ սահմանի բացումով և դիվանագիտական կապերի ստեղծումով մենք կանջատենք Թուրքիան Ադրբեջանից, և նա այլևս որպես աջակից հանդես չի գա և որպես նախապայման չի օգտագործի Ղարաբաղի խնդիրը, չարդարացան,-նշել է նա։

Ըստ Հրայր Կարապետյանի՝ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանվորվում են Ղարաբաղի խնդրի կարգավորման Ադրբեջանի համար ձեռնտու տարբերակով, և այն արդեն ալյևս քննարկման հարց չի դառնում անգամ Մինսկի խմբի միջնորդ պետությունների համար։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը