Սամվել Խաչատրյան. «Վեց մարզիկով մենք ունեցել ենք 7 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ»
«Ազդակ» ակումբում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Աշոտ Մխիթարյանը, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններ Տիգրան Մարտիրոսյանը, Գևորիկ Պողոսյանը և փոխչեմպիոն Արա Խաչատրյանը։
-Համախմբված աշխատանքն է մեր հաջողության գաղտնիքը,-ասել է Ս. Խաչատրյանը։
-Սա մեզ համար հիանալի ստարտ էր, այս տարիների աշխատանքը բերել է նրան, որ մենք հետ նահանջելու տեղ չունենք։ Ծանրամարտ մարզաձևն անդադար պետք է իր դեմքը ցույց տա, որպեսզի մեր ժողովուրդն էլ ուրախանա։ Կատարված աշխատանքը ցույց է տալիս, որ բոլոր օղակները գործել են՝ սկսած ՀԱՕԿ-ից, ֆեդերացիայից, մարզիչներից և մարզիկներից,-հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Ա. Մխիթարյանը։
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում վաստակած մեդալների քանակով առաջին տեղն է զբաղեցրել, իսկ թիմային հաշվարկում միավորներով չորրորդ տեղը։
-Վեց մարզիկով մենք ունեցել ենք 7 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ,-ընդգծել է ֆեդերացիայի նախագահը։