Քաղաքական

19.07.2019 16:27


Քոչարյանի կողմից Երևան տանկեր մտցնելը բացարձակ ապատեղեկատվություն է (տեսանյութ)

Քոչարյանի կողմից Երևան տանկեր մտցնելը բացարձակ ապատեղեկատվություն է (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելուն՝ նշեց․

«Ընդհանուր առմամբ մահոգիչ է, առգրավել են նյութերը, որոնք վերաբերում են պարոն Քոչարյանի գործին, դա լուրջ ազդակ է, որ անհանգստություն ունենանք գործի տեսանկյունից։ Ցանկացած անհամաչափ գործողություն, եթե լինում է, մենք չենք զարմանում։ Ես ընդամենը հիմք եմ ընդունում փաստաբանի հայտարարությունը, որ առգրավել են գործին առնչվող նյութեր»։

Խոսելով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարզազրույցի այն հատվածի մասին, երբ ասել էր, որ եթե, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ինքը կարող է Զինված ուժերը դուրս բերել քաղաքի կենտրոն, տանկերի թրթուրների տակ ժզմել ընդդիմությանը, պաշտպանն ասաց․ «Պարոն Փաշինյանն իրավունք ունի Զինված ուժերը դուրս բերել։ Ես այստեղ ենթատեսքտ եմ տեսնում, որ պարոն Քոչարյանն է տանկեր մտցրել, սակայն գործի մեջ չկան նյութեր, որ պարոն Քոչարյանը տանկեր է մտցրել»։

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը