Աշխարհ

19.07.2019 20:59


Սեքսուալ պար ձողի վրա Ջենիֆեր Լոպեսից (տեսանյութ)

Սեքսուալ պար ձողի վրա Ջենիֆեր Լոպեսից (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել «Մերկապարուհիները» («Hustlers») ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը, որում նկարահանվել են Ջենիֆեր Լոպեսը, Կոնստանս Վուն, Քարդի Բին, Ջուլյա Սթայլզը, Լիլի Ռեյնհարթը եւ այլք։

Ֆիլմն ուշադրության է արժանի ոչ միայն գայթակղիչ կադրերի առկայությամբ, այլեւ գլխավոր դերակատարով. բազմաթիվ կինոսիրահարներ ցանկանոմ են Ջենիֆեր Լոպեսին տեսնել հնարամիտ մերկապարուհի Ռամոնայի կերպարում։

Ըստ սյուժեի՝ գիշերային ակումբի պարուհիները հիասթափված են իրենց վաստակած միջոցների բաշխման համակարգից։ Այդ պատճառով գեղեցկուհիները որոշում են մի փոքր փոխել կյանքը՝ ստեղծելով եկատմբաբեր խարդախ սխեմա։ Ազդեցիկ մերկապարուհիներն Ուոլ Սթրիթի հարուստների համար անմոռանալի հանգիստ են կազմակերպում՝ պարերի ու խմիչքի ուղեկցութամբ։ Զվարճանքի ընթացքում կանայք տուժողներին գաղտնի կերպով թմրամիջոց են տալիս եւ դատարկում նրանց դրամապանակներն ու կրեդիտային քարտերը։

Հատուկ ֆիլմի նկարահանումների համար Ջենիֆեր Լոպեսը մի քանի ամիս շարունակ սովորել է պարել ձողի վրա։ Իսկ Քարդի Բին նույնիսկ սովորելու կարիք չի ունեցել. նախքան հայտնի երգչուհի դառնալը նա ակումբում պարուհի է աշխատել։ Նրա խոսքով՝ ինքը նույնիսկ կողոպտել է հարուստ հաճախորդներին՝ նրանց ըմպելիքներին թմրամիջոցներ խառնելով։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը