Աշխարհ

19.07.2019 17:28


Թուրքիան ամերիկյան կործանիչների փոխարեն այլընտրանքային տարբերակներ է փնտրում

Թուրքիան ամերիկյան կործանիչների փոխարեն այլընտրանքային տարբերակներ է փնտրում

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Անկարան այլընտրանքային տաբերակներ է դիտարկում ամերիկյան F-35 –նոր սերնդի կործանիչներին։

Մեկնաբանելով F-35–ների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը՝ Դեմիրը ասել է, որ առայժմ խոսքը միայն կասեցման մասին է, այլ ոչ թե առհասարակ այդ ծրագրից Թուրքիային հեռացնելու։

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան սպասում է ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությանը։

Դեմիրը պնդել է, որ Թուրքիային ծրագրից հեռացնելու դեպքում լուրջ հարված կհասցվի F-35 ինքնաթիռների նախագծին առհասարակ, իսկ մեկ կործանիչի արժեքը կհասնի 7-8 մլն դոլարի։

«Երբ մի դուռը փակվում է, մյուսը բացվում է։ Մենք մեր դուռը կարող ենք բացել։ Ցանկացած տեսակի այլընտրանքային տարբերակ դիտարկում ենք»,-ասել է Դեմիրը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի որոշման գլխավոր պատճառն այն է, որ Թուրքիան չհրաժարվեց ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագրից։

Աղբյուր` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը