Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռում Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ սրահում առաջացած ծխի պատճառով ուղևորների շրջանում խուճապ է սկսվել։Տարհանման ժամանակ հրմշտոցի հետևանքով ուղևորներից ոմանք վնասվածք են ստացել։ Այս մասին «Ռոսիա» հեռուստաալիքին ասել է ինքնաթիռում եղած տղամարդը։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Nordwind Airlines» ավիաընկերության ինքնաթիռում եղել է 187 մարդ, տուժել են 10-ը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։
"РЕН ТВ"-ն հրապարակել է տարհանման ընթացքում հրմշտոցի հետևանքով տուժածների ցանկը` Մելսիկ Ն., Ղահրամանյան Վ., Մարցինովսկայա Վ., Հարությունյան Ա., Աթանյան Տ.։
Ինքնաթիռի ուղևորներից մեկի խոսքով` բոլորը բղավում էին ու համոզում նրան թռչել ինքնաթիռից, բայց նա որոշել է սկզբում փրկել թոռանն ու իջեցնել նրան փչովի սանդուղքով։ Հետո ցատկել է ինքնաթիռից ու կոտրել ձեռքը։
Ավելի վաղ Հովհաննես անունով երիտասարդ ականատեսն ասել էր, որ թռիչքուղու վրա արագություն հավաքելու ընթացքում սկսել է մեծ քանակությամբ ծուխ լցվել ինքնաթիռի սրահ, որի արդյունքում խուճապ է սկսվել։
«Երևան էինք ուղևորվում, ինքնաթիռը սկսեց շարժվել ու սրահը լցվեց ծխով։ Ահավոր ծուխ էր։ Բոլորը խուճապի մատնվեցին, սկսեցին գոռալ։ Կեցցե՛ օդաչուն. արագ արձագանքեց ու ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը»,-նշեց նա։
Նշենք` ավելի ուշ քաղաքացիներին հնարավորություն տրվեց ռեզերվային ինքնաթիռով Երևան թռչել։ ՌԴ–ում ՀՀ դեսպանատան տվյալների համաձայն` 19 մարդ հրաժարվել են այլ ինքնաթիռից օգտվել։ Մոսկվայից մեկնած երկրորդ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանում։
Շերեմետևոյի ինքնաթիռի դեպքի մանրամասները՝ ականատեսներից (տեսանյութ)
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռում Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ սրահում առաջացած ծխի պատճառով ուղևորների շրջանում խուճապ է սկսվել։ Տարհանման ժամանակ հրմշտոցի հետևանքով ուղևորներից ոմանք վնասվածք են ստացել։ Այս մասին «Ռոսիա» հեռուստաալիքին ասել է ինքնաթիռում եղած տղամարդը։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Nordwind Airlines» ավիաընկերության ինքնաթիռում եղել է 187 մարդ, տուժել են 10-ը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։
"РЕН ТВ"-ն հրապարակել է տարհանման ընթացքում հրմշտոցի հետևանքով տուժածների ցանկը` Մելսիկ Ն., Ղահրամանյան Վ., Մարցինովսկայա Վ., Հարությունյան Ա., Աթանյան Տ.։
Ինքնաթիռի ուղևորներից մեկի խոսքով` բոլորը բղավում էին ու համոզում նրան թռչել ինքնաթիռից, բայց նա որոշել է սկզբում փրկել թոռանն ու իջեցնել նրան փչովի սանդուղքով։ Հետո ցատկել է ինքնաթիռից ու կոտրել ձեռքը։
Ավելի վաղ Հովհաննես անունով երիտասարդ ականատեսն ասել էր, որ թռիչքուղու վրա արագություն հավաքելու ընթացքում սկսել է մեծ քանակությամբ ծուխ լցվել ինքնաթիռի սրահ, որի արդյունքում խուճապ է սկսվել։
«Երևան էինք ուղևորվում, ինքնաթիռը սկսեց շարժվել ու սրահը լցվեց ծխով։ Ահավոր ծուխ էր։ Բոլորը խուճապի մատնվեցին, սկսեցին գոռալ։ Կեցցե՛ օդաչուն. արագ արձագանքեց ու ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը»,-նշեց նա։
Նշենք` ավելի ուշ քաղաքացիներին հնարավորություն տրվեց ռեզերվային ինքնաթիռով Երևան թռչել։ ՌԴ–ում ՀՀ դեսպանատան տվյալների համաձայն` 19 մարդ հրաժարվել են այլ ինքնաթիռից օգտվել։ Մոսկվայից մեկնած երկրորդ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am