-Ողջունելի է ՀՀ նախագահի այն ելույթը, որը նա ունեցավ Վիլսոնի գերեզմանի մոտ։ Այս փաստը ինքնին խոսում է այն մասին, որ մենք տեր ենք մեր ազգային արժեքներին։ Նաև պետք է ողջունել այն միտքը, որ չպետք է Հայաստանը բաժանել Սփյուռքից։ Չէ՞ որ տարիներ շարունակ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են սեպ խրել հայ ժողովրդի հատվածների միջև՝ ապացուցելով, թե իբր Սփյուռքի շահերն այլ են, Հայաստանի քաղաքականությունն այլ է,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վուդրո Վիլսոնի գերեզմանի մոտ հնչեցրած ՀՀ նախագհի ելույթի մասին՝ ասել է ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը։
Նրա խոսքերով՝ ՀՀ նախագահի ելույթում ազգային շահի հետապնդման ուղղություն էր զգացվում։
- Ինչ որ ասել է այսօր նախագահը, բխում է մեր անվտանգության ռազմավարության դրույթներից, որոնք պետականորեն ընդունված են իր իսկ կողմից և որը վերջին ամիսներին խախտվել էր,-հավելել է Հրայր Կարապետյանը։
Պատասխանելով այն հարցին, թե գոհ լինելով նախագահի ելույթից, հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն մեղմացնի իր ընդդիմադիր դիքերը՝ նա ասել է, թե իրենք գոհ են ելույթից, բայց ելույթը դեռ չի նշանակում քաղաքականություն և որոշակի անելիքներ։
-Մենք գոհ ենք ժեստից, որ եղավ։ Այսինքն գոհ ենք Վիլսոնի գերեզման այցելությունից և համայն հայության շահերի գիտակցման վերաբերյալ հաստատումներից։ Բայց նաև մենք մտահոգությունենր ունենք, որ կարող ենք առաջիկայում տեղի տալ ճնշումներին և առաջարկել խորհրդարանին՝ վավերացնելու այս արձանագրությունները, որոնք իրենց մեջ պարունակում են բազմաթիվ վտանգներ,-ընդգծել է նա։
Ըստ Հրայր Կարապետյանի՝ ՀՅԴ-ն այսօր չի պատրաստվում իշխանության մաս լինել։
-Մենք եղել և մնում ենք ընդդիմադիր դիրքերում։ Ի դեպ, այդ ընդդիմադիր դիրքերը ոչ միայն վերաբերում են արտաքին քաղաքականությանը, այլ նաև շատ ու շատ ներքին քաղաքական հարցերի և տարվող տնտեսական, սոցիալական քաղաքականությանը, որը մեզ համար անընդունելի է,-հավելել է նա։
ՀՅԴ–ն գոհ է նախագահի ելույթից, բայց...

7or.am