Լրահոս

20.07.2019 19:31


17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած բեռնատարի վրա

17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած բեռնատարի վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահագնի առողջական կենտրոն» հոսանքահարված երիտասարդ տղայի դի է բերվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վահագնի գյուղի բնակիչ, 17-ամյա Գևորգ Խ.-ն է, ով նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Վահագնի գյուղի բնակիչ, 41-ամյա Խաչիկ Քոչինյանի կողմից վարած ГАЗ 53 մակնիշի 34 TA 200 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Վահագնի գյուղի հարակից հանդամասից խոտը տեղափոխելու ժամանակ, գտնվելով բեռնված խոտի վրա, դիպել է էլեկտրալարերին և հոսանքահարվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդ Խ. Քոչինյանի որդին էր:

Այս խորագրի վերջին նյութերը