Լարիսա Ալավերդյան. «Բանակցությունները պետք է սկսվեն ավելի մաքուր դաշտում»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն, անդրադառնալով հայ-թուրքական գործընթացում հնարավոր զարգացումներին ասել է. «Ինչ վերաբերում է զարգացումներին ապրիլի 24-ից հետո, ապա «Ժառանգության» դիրքորոշումն է' բանակցությունները պետք է շարունակվեն, ավելի ճիշտ' սկսվեն ավելի մաքուր դաշտում, զերծ մնալով պարտադրանքներից, որոնք այսօր առկա են արձանագրություններում: Մեր պասիվությունը միշտ ի վնաս մեզ է եղել, այնպես որ Հայաստանը պետք է պրոակտիվ դերակատարություն ստանձնի, քանի որ իր օգտին են այսօր թե փաստացի գործոնները, թե իրավական փաստարկները» ,-նշեց պատգամավորը։ Իսկ որպես մեր օգտին եղած «փաստացի գործոններ», Լարիսա Ալավերդյանը նշեց այն, թե տեսնում է, որ Եվրոպան կարծես սկսում է հասկանալ, որ Թուրքիայի այս կեցվածքը վտանգ է իր մեջ պարունակում։