Ոստիկանապետ. «Եթե որևիցե մեկը կփորձի մեծ եղբոր դեր ստանձնել մյուս կառույցի հանդեպ…»
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է «7օր»-ի հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ հակասություններ կան ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության միջև.
-Թույլ տվեք միանգամից հերքել։ Թերթում կարդացել եմ հրապարակումը, թե իբր իմ և Գորիկ Հակոբյանի միջև վիճաբանություն է եղել։ Հավատացնում եմ ձեզ՝ ես երբեք թույլ չէի տա ինձ թաքցնել, մանավանդ այն աստիճան, ինչպես ներկայացված է մամուլում։ Կառավարությունում և ընդհանրապես աշխատանքի բնագավառում իմ և պարոն Հակոբյանի միջև տարաձայնություն կամ վիճաբանություն չի եղել։
Այդուհանդերձ, ոստիկանապետն ասել է, թե աշխատանքի ընթացքում հնարավոր է՝ շահերի բախում լինի։
-Բայց դրա մեջ այլ, շահերից բացի անձնական խնդիրներ լուծել մեր երկրի ղեկավարը թույլ չի տա։ Եվ եթե որևիցե մեկը կփորձի մեծ եղբոր դեր ստանձնել մյուս կառույցի հանդեպ, կարծում եմ՝ իրեն հարգող ցանկացած մարդ դա թույլ չի տա, մանավանդ որ դա երկրի ղեկավարի պահանջն է։

7or.am