Լրահոս

22.07.2019 10:50


Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում քաղաքացին ջրահեղձ է եղել

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում քաղաքացին ջրահեղձ է եղել

Հուլիսի 21-ին՝ ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ջրափրկարարներն Ագրիճի գետից (մոտ 3 մ խորություն) դուրս են բերել Գ.Հ.-ի (ծնված 1974 թ.) դին։

Այս խորագրի վերջին նյութերը