Քոչարյանի կալանքի ամեն մի օրն իրավունքի խախտում է. սահմանադրագետ (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սևակ Թորոսյանը (Ֆրանսիա) և ՍԴ-ում Ռ․Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը մամուլի ասուլիս են հրավիրել։
«Կալանավորում կիրառելու համար պետք է լինեն հիմնավոր կասկած և կալանավորման պայմաններ: Եթե հիմնավոր կասկած առկա չէ, ապա պայմանների մասին խոսելն արդեն անիմաստ է»,-լրագրողների հետ զրույցում նշեց սահմանադրագետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:
Վարդևանյանը նկատեց, որ ՍԴ-ի կողմից դատարանի դիմումն ընդունելը վկայում է այն մասին, որ ՔՕ 300․1 հոդվածը Սահմանադրության հետ խնդիր ունի, իսկ այդ պարագայում կալանավորումն ընդհանրապես չի կարելի կիրառել։
«Այս պարագայում կալանավորման ամեն մի օրը համարվում է իրավունքի խախտում և սա բխում է Վճռաբեկ դատարանի, Եվրոպական դատարանի նախադեպերից և ամենակարևորը՝ իրավունքի գերակայությունից։ Պատկերացրեք, եթե ի վերջո, Եվրոպական դատարանից ստանանք կարծիք այն մասին, որ նշված նորմով առհասարակ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, քանի որ այդ հոդվածը անորոշ է և անկանխատեսելի, ի՞նչ ենք պատասխանելու այս տևական կալանավորման համար»,-ասաց Արամ Վարդևանյանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։