Ո՞վ է ոստիկանության օրը համընկեցրել համասեռամոլների օրվա հետ
Ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանությունը տոնում է իր ձևավորման 5-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը մի շարք միջոցառումներ է իրականացնելու։
Ապրիլի 16-ը աշխարհում նշվում է նաև որպես համասեռամոլների օր։
Տոնի նախօրեին հրավիրված ասուլիսում լրատվամիջոցների ներկայացուցիչները ոստիկանապետից ճշտել են, թե նա պարզե՞լ է արդյոք, թե ում նախաձեռնությունն է եղել ոստիկանության օրը տոնել հենց ապրիլի 16-ին։
-Դուք գիտեք, թե այդ օրն ինչպես է ընտրվել ոստիկանության օր. Ազգային ժողովի համապատասխան որոշման օրն է։ Չեմ ուզում թաքցնել. ես դիմել եմ ՀՀ նախագահին, խնդրել եմ, որպեսզի այդ օրը փոխենք։ Գրեթե խոստանում եմ ամեն ինչ անել, որովհետև վերջնականը երկրի ղեկավարն է որոշելու, եկող տարի ոստիկանության օրը մենք կնշենք այլ օր, ոչ թե ապրիլի 16-ին, որը կլինի նաև մեր ոստիկանների սրտով,-պատասխանել է Ալիկ Սարգսյանը։
Ոստիկանապետն ասել է, թե բոլորն իրեն դիմում են այդ հարցով։

7or.am