Լրահոս

14.04.2010 16:35


Ռուբեն Մելքոնյան. «Բոլորս էլ սխալական ենք»

Ռուբեն Մելքոնյան. «Բոլորս էլ սխալական ենք»

-Բոլորս էլ սխալական ենք, չեմ կարող ասել, որ մարդն անսխալ է, սակայն հակված եմ նաև այն տեսակետին, որ դիվանագիտությունը երկարատև գործընթաց է, և հնարավոր չէ անմիջապես արդյունքներ ստանալ։ Կարծում եմ, որ այդ դիվանագիտությունը կշարունակվի, եթե նույնիսկ ստորագրությունները հետ վերցվեն,- «Հայացք» ակումբում գնահատելով Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը՝ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա կարծիքով  հայ-թուրքական գործընթացը և «ֆուտբոլային» դիվանագիտությունը միայն բացասական կամ դրական երանգներով գնահատելը սխալ է։ Գործընթացում կան նաև դրական կողմեր, սակայն նա նշել է, որ գործ ունենք Թուրքիայի հետ, և պետք էր նաև կանխատեսել, որ թուրքական քաղաքական մեքենան և դիվանագիտական ապարատը կարող են մի շարք որոգայթներ ստեղծել հայկական  կողմի համար։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը