Քաղաքական

22.07.2019 14:40


Տոնոյանն անհանգստանալու խնդիր չի տեսնում սահմանին տիրող իրավիճակում

Տոնոյանն անհանգստանալու խնդիր չի տեսնում սահմանին տիրող իրավիճակում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սահմանային իրավիճակի վերաբերյալ անհանգստանալու խնդիր չի տեսնում:

«Արմենպրես» փոխանցմամբ` այս մասին Տոնոյանն ասաց հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում:

«Որոշ մասերում վերահսկելի լարվածություն է առկա, բայց անհանգստանալու խնդիր չունենք»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ լարվածությունը կապված է երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ, որոնք թեև երկկողմանի են, սակայն ադրբեջանական կողմը փորձում է խափանել հայկական կողմի աշխատանքը:

Տոնոյանի խոսքով՝ ադրբեջանական բանակի կողմից հուլիսի 17-ին Նախիջևանի հատվածում արձակված կրակոցը եղել է ոչ նպատակային:

«Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն` ոչ թիրախավորող: Ամեն դեպքում, մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն»,- ասաց Տոնոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը