Քաղաքական

22.07.2019 14:35


Կառավարությունը արտոնյալ մեկ լրատվամիջոց ունի՝ «Ազատությունը», մյուսները կարմիր գծից այն կողմ են

Կառավարությունը արտոնյալ մեկ լրատվամիջոց ունի՝ «Ազատությունը», մյուսները կարմիր գծից այն կողմ են

Այս պահին ՀՀ վարչապետ Փաշինյանը մասնակցում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը։ Հետաքրքիր է, որ միջոցառմանը անհավասար պայմաններ են ստեղծել լուսաբանող լրատվամիջոցների համար։

Բոլոր լրատվամիջոցներին հրահանգվել է հատկացված կարմիր ժապավենով առանձնացված տարածքից աշխատել, իսկ մեդալների հանձնման պահը այդ դիրքից չի երևում։ Արտոնյալ կարգավիճակ է տրամադրվել միայն «Ազատություն» ռադիոկայանին, որի օպերատորը կարմիր ժապավենից այն կողմ է աշխատում՝ կառավարության օպերատորների մոտ։

Սա տարակուսանք է առաջացրել լրագրողների համար։ Նշենք նաև, որ այս պահին վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջով հեռարձակվում է «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակումն՝ առանց «Ազատության» լոգոյի։ Ինչը առնվազն տարակուսելի է՝ հաշվի առնելով, որ մեր գործընկեր «Ազատություն» ռադիոկայանը նման իշխանահաճո պահվածք երբևէ չի ցուցաբերել։

timthumb

Աղբյուր՝ Armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը