-Առայժմ չեմ նախապատրաստվում թոշակի գնալ. որոշել եմ մի քանի տարի աշխատել։ Ես իմ մեջ եռանդ տեսնում եմ, կարծում եմ՝ անժամանակ կլինի այս պահին թոշակի մասին մտածելը,-ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր՝ թոշակի գնալու մասին խոսակցություններին։
Ինչ վերաբերում է համակարգում հետք թողնելուն և նախկին ոստիկանապետերին՝ նա ասել է, թե ընդունում է, որ Եվգենի Պատալովը շատ լավ ղեկավար է եղել, ոստիկանությունում նրա նկատմամբ խոր հարգանք կա, և վերջինս ոստիկանության տոնին մասնակցելու կապակցությամբ Մոսկվայից Երևան է եկել։
-Վանո Սիրադեղյանի մասին նույնպես խոսում ենք, որովհետև Սիրադեղյանն էլ մի շատ բարդ ժամանակահատվածում է աշխատել որպես ներքին գործերի նախարար, ինչո՞ւ չէ՝ շատ կարևոր խնդիր է իրականացրել երկրում կայունության հաստատման ուղղությամբ։ Ես նրա հետ աշխատել եմ, և նրա աշխատանքի վրա ստվեր գցելու որևիցե խնդիր չունեմ. ընդհակառակը՝ ուրախ եմ, որ խոսում եմ, որ խոսում եք մարդկանց մասին, ովքեր ոստիկանությունում ռեֆորմ են իրականացրել,-ընդգծել է Ալիկ Սարգսյանը։
Նա ասել է, թե չգիտի՝ հետագայում համակարգում իր մասին կհիշե՞ն, թե՞ ոչ, բայց ինքն ամեն ինչ անում է համակարգի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։
Վանո Սիրադեղյանի մասին նույնպես խոսում են

7or.am