Աշխարհ

22.07.2019 16:35


Թուրքիայում շաուրմայից մասսայական սննդային թունավորում է գրանցվել

Թուրքիայում շաուրմայից մասսայական սննդային թունավորում է գրանցվել

Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգում սննդային թունավորման դեպք է գրանցվել:

Նշվում է, որ մարդիկ դյոներ (շաուրմա) են կերել, որից հետո սրտխառնոց և որովայնացավեր են սկսվել: Արդեն 45 քաղաքացի սննդային թունավորման ախտանիշով տեղափոխվել է Թեքիրդաղի պետական հիվանդանոց:

Հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը