Լրահոս

14.04.2010 16:55


Արամ Հարությունյան. «Կորցնելու է Թուրքիան»

Արամ Հարությունյան. «Կորցնելու է Թուրքիան»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլի մասին՝ ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող վերադառնալ իրենց սկզբնական վիճակին։

-Զրոյացում կլիներ այն դեպքում, եթե վերադառնայինք նախկին վիճակին, բայց եթե անգամ գործընթացը կանգ է առնում, ապա ես համոզված եմ, որ մենք շահեկան ենք դուրս գալու, որովհետև, ի վերջո, եթե վերլուծում ենք, ապա աշխարհի համար պարզ է դառնում, որ Ցեղասպանություն տարած ազգն առաջինն ինքը նախաձեռնեց առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ ստեղծել և սահմանները բացել, իսկ մյուս կողմը չհամաձայնվեց։ Դա զրոյական վիճակ չէ։ Դրանից կորցնելու է Թուրքիան, իսկ Հայաստանը, համենայնդեպս, աշխարհին ներկայանալու է որպես 21-րդ դարին հարիր արժեքներով առաջնորդվող պետություն,-նշել է նա։

Ըստ Արամ Հարությունյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից հայկական կողմի օգուտներից մեկն այն էր, որ Ցեղասպանության մասին երբեք այնքան չէր խոսվել, որքան վերջին 5-6 ամսվա ընթացքում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը