Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար․ փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, խուզարկություն, առգրավում կատարելու գործողությունները վիճարկվել են գլխավոր դատախազին, ինչպես նաև իրազեկել և տեղյակ է պահվել Բարձրագույն դատական խորհուրդին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Նրա խոսքով՝ իրավապահների կողմից գործողություններն ապօրինի են իրականացվել․ «Քրեական գործում առանձնացրել ենք 5 կետից ձևակերպումներ, որտեղ նշված է, որ Դավիթ Գրիգորյանի կողմից կատարվել է պաշտոնեական կեղծիք, նրա մոտ կարող են պահվել քրեական օրենքով արգելված այլ իրեր ու առարկաներ։ Այս բոլորն ուղղակի ձևով մատնանշում են, որ առկա է կասկած, որ Դավիթ Գրիգորյանը կատարել է ենթադրյալ որևէ հանցագործություն, տվյալ դեպքում՝ պաշտոնեական կեղծիք։ Սակայն, ըստ օրենքի, հսկող դատախազը պարտավոր էր դիմել, ԲԴԽ-ից ստանալ համաձայնություն, նոր դատավորի նկատմամբ իրականացնեին քրեական հետապնդում, այնինչ նման համաձայնություն ԲԴԽ-ն չի տվել։ Այս ամենը փաստում է, որ քրեական գործը ապօրինի է հարուցված, և ապօրինի իրականացվող քրեական հետապնդում է իրականացվում»,-ասաց փաստաբանը։
Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ Դավիթ Գրիգորյանի դեմ իրականացվող գործողություններում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, փաստաբանը նշեց․ «Ես կարող եմ փաստն արձանագրել՝ թիրախավորված քննություն է իրականացվում, մասնավորապես՝ խուզարկությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար։ Դա ապացուցում է խուզարկության արձանագրությունը, որտեղ քննիչը մատնանշել է բացառապես և հիմնականում Ռոբերտ Քեչարյանի գործին վերաբերելի միջնորդություններ և կրիչներ։ Նա նույնիսկ կրիչը գործարկել է համակարգչում, տեսել է` կան Քոչարյանի գործին վերաբերող միջնորդություններ, որոնցից 43 թերթը տպել է և կցել արձանագրությանը։ Ի՞նչ իրավասությամբ, ի՞նչ առնչություն ունի 314 հոդվածի գործը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ»,-նշեց փաստաբանը՝ հետևությունները թողնելով մեզ։
Մելիքյանը նշեց նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը դեռևս արձակուրդում է։