Լրահոս

22.07.2019 17:40


Նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային բաժնի պետ

Նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային բաժնի պետ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով մինչ այդ նույն վարչության պետի օպեր գծով տեղակալն էր»,-հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Այս խորագրի վերջին նյութերը