Լրահոս

22.07.2019 19:55


Գյումրիում աղբը հավաքելու ժամանակ նռնակի պայթյունից 44-ամյա տղամարդ է վիրավորվել

Գյումրիում աղբը հավաքելու ժամանակ նռնակի պայթյունից 44-ամյա տղամարդ է վիրավորվել

Գյումրի քաղաքում հուլիսի 21-ին նռնակի պայթյունից աղբը հավաքող 44-ամյա մի տղամարդ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանությունից:

«Գյումրի» բժշկական կենտրոնից ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի պայթյունային վնասվածք, բազմաթիվ վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1975 թվականին ծնված մի տղամարդ: Քննիչի գլխավորությամբ մեկնած խմբին պարզվել է, որ նույն օրը 23:00-ի սահմաններում նշված անձը իր կողմից վարած մեքենայով Կոշտոյան փողոցի աղբամանների աղբը հավաքելու ժամանակ գտել է նռնակի պայթուցիչ, պայթուցիչի օղակը բացվելու հետեւանքով ստացել է վնասվածքներ: Նշանակված է փորձաքննություններ, նյութեր են նախապատրաստվում»,-հայտնեցին ոստիկանությունից:

Այս խորագրի վերջին նյութերը