«Օրորոցում կպատժվի նա, ով կփորձի հեղափոխական ճանապարհով ինչ–որ բան փոխել»,–ասել է ՀՀ ոստիկանապետը
-Հեղափոխություն կոչվածի մեկնաբանությունը հիմա չեմ ուզում ավելի մանրամասնել, որովհետև այդ գունավոր հեղափոխությունները շատ մարդկանց անհասկանալի ոգևորում են։ Հասկանում ենք, որ սա խոշոր քաղաքականության արդյունք է, որը խաթարում է տվյալ երկրի հիմքերը,-այսպես է արտահայտվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Ղրղզստանի հեղափոխության մասին ու նշել, թե Հայաստանում չի տեսնում այն զանգվածը, որը կփորձի այդպիսի քայլի գնալ։
-Կարճատեսություն ու միամտություն կլինի, եթե որևիցե մեկի մտքով դա անցնի։ Մենք իրադրությանը տիրապետում ենք, լավ կլինի՝ քաղաքակիրթ ճանապարհով մարդիկ իրենց պայքարը տանեն։ Իսկ ով կփորձի նման միտք փայփայել իր մտքում, ընդամենը խորհուրդ չեմ տա։ Օրորոցում անմիջապես կպատժվի, եթե փորձի հեղափոխական ճանապարհով ինչ-որ բան փոխել։

7or.am