Աշխարհ

23.07.2019 08:57


ԱՄՆ–ում նշում են Հոթ-դոգի օրը

ԱՄՆ–ում նշում են Հոթ-դոգի օրը

Ամեն տարի հուլիսի 23-ին ԱՄՆ-ում նշում են Հոթ-դոգի ազգային տոնը: Այն պաշտոնապես սահմանվել է ԱՄՆ Առևտրի պալատի կողմից՝ 1957 թվականին: Իսկ 1994 թվականին ստեղծվել է Հոթ-դոգի և նրբերշիկների ազգային խորհուրդը, որը զբաղվել է այդ կերակրատեսակի որակի ուսումնասիրմամբ, դեգուստացիայով և գովազդով:

Անգլերեն «hot dog» բառացիորեն թարգմանվում է «տաք շուն»։ Այն նրբերշիկ է՝ դրված հացի մեջ։ Սովորաբար մատուցվում է տարբեր լցոններով, ավելի հաճախ` կետչուպով, մայոնեզով կամ մանանեխով։ Կարող է նաև պարունակել թարմ, տապակած կամ մարինացված բանջարեղեն, կանաչեղեն, պանիր և այլ բաղադրիչներ։

Առաջին անգամ Ֆրանկֆուրտում մի մսագործ է սկսել պատրաստել Հոթ դոգ և այն անվանել «Dachshund»։ 1871-ից սկսվել է վաճառվել Հոթ դոգը, որը երշիկ էր՝ փաթաթված հացով։

Աշխարհի ամենաերկար Հոթ դոգն ունեցել է 60 մետր երկարություն։

Աշխարհի ամենաթանկ Հոթ դոգը վաճառվել է 69 միլիոն դոլարով։‌

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը