Լրահոս

23.07.2019 10:45


Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան

Երեքշաբթի գիշեր 5,4 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում։ Այս մասին տեղեկացրել է Հոնկոնգի դիտարանի սեյսմաբանական ցանցը, որը ստորգետնյա ցնցումները գրանցել է ժամը 00.59-ին։

Էպիկենտրոնը գտնվել է Պարսից ծոցի ափին, Բենդեր Աբաս (Խորմոզգան նահանգի վարչական կենտրոն) նավահանգստից 160 կմ հարավ-արեւելք։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը