Ինչպես հաղորդում է «Trend»-ը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ԱՄՆ նախագահին նամակ է հղել։
Իր հեռուստատեսային ելույթի ժամանակ Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է երկխոսության, եթե ԱՄՆ-ը փոխի իր դիրքորոշումն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Ահմադինեջադն ընդգծել է, որ եթե Ամերիկան ընդունի իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, ապա այդ ուղղությամբ իրանաամերիկյան երկխոսություն տեղի կունենա։
Իրանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը մի ուղի է մտել, որտեղից հետդարձի ճանապարհ չկա, և որ Իրանը կշարունակի միջուկային մշակումները։
Իրանի նախագահն ԱՄՆ նախագահին նամակ է հղել