Լրահոս

23.07.2019 16:26


Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել Նոր Նորքի թաղապետարանի աշխատակցին ու բախվել բազալտե քարերին

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել Նոր Նորքի թաղապետարանի աշխատակցին ու բախվել բազալտե քարերին

Այսօր՝ հուլիսի 23-ին, վրաերթ-վթար է տեղի ունցել Երևանում։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 12։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 91 XS 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակցին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթեևեկելի գոտի և բախվել բազալտե քարերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածն ու վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում, վրաերթի ենթարկվածի գործընկերն ասում էր․ «Անվտանգության կանոնները պաշտպանելով՝ ջրագծի վերանորոգման աշխատանքներ էինք կատարում, երբ Mercedes-ը վրաերթի ենթարկեց գործընկերոջս, նրան ու վարորդին տեղափոխեցին հիվանդանոց»։

Սակայն Mercedes-ի համար դեպքի վայր ժամանած մի քաղաքացի էլ պնդում էր, որ աշխատանքներ կատարելու համար ցուցանակներ չեն եղել։ Իսկ թաղապետարանի աշխատակիցները պնդում էին հակառակը։

Այս խորագրի վերջին նյութերը