Քաղաքական

23.07.2019 21:46


Դավիթ Գրիգորյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ

Դավիթ Գրիգորյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԱԱԾ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաեւ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ոստիկանություն։

Ըստ փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակը կնիքվել էր մինչեւ դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը, ինչն ըստ նրա` ապօրինի է։

Այս խորագրի վերջին նյութերը