Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հղի կինը հոսանքահարվել է ու մահացել
Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հուլիսի 23-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ոստիկանությունից հայտնում են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է ամառանոցներից մեկն ու հայտնաբերել 32-ամյա հղի կնոջ դի:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը մահացել է հոսանքահարվելու հետեւանքով: Այս պահին քննություն է ընթանում»,-ասացին ոստիկանությունից:
Նշենք, որ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ: