ՀՅԴ մտահոգությունները ամբողջությամբ կփարատվեն, երբ Հայաստան դուրս կգա հայ-թուրքական գործընթացից
Նախագահ Սերժ Սարգսեանը Երկուշաբթի, Ապրիլի 12-ի երեկոյեան, հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի պատուիրակութեան հետ:
ՀՅԴ պատուիրակութեանը մաս էին կազմում դոկտ. Վիգեն Հովսեփյանը, Յակոբ Տէր Խաչատուրեանը, Հայկ Օշականը եւ ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարեանը: Տեղեկացւում է, որ հանդիպման ընթացքում քննարկուել են հայապահպանութեան, հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններին եւ այդ յարաբերութիւնների ամրապնդման գործում՝ Սփիւռքի կառոյցների դերին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսեանը յանձնախմբի անդամների հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի ներկայ փուլի մասին:
Հանդիպման ընթացքում քննարկուել են նաեւ Արցախի հիմնահարցի բանակցութիւնների ներկայ փուլը, Հայաստանի հանրապետութեան եւ Արցախի համար Սփիւռքում տարուող քաղաքական եւ քարոզչական աշխատանքները, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը:
Նշենք, որ նոյն օրը առաւօտեան, ԱՄՆ-ի նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի դամբարանի առջեւ նախագահ Սարգսեանի ելոյթից յետոյ, ՀՅԴ Բյուրոյի անդամ դոկտ. Վիգեն Հովսեփյանը հայտնել է. «Մենք ականատես եղանք նախագահ Սարգսեանի ելոյթին, որը հիմնականում նուիրուած էր նախագահ Վիլսոնի յիշատակի մեծարմանն ու հայ ժողովրդի հետ նրա ունեցած բարեկամութեանը: Նախագահ Վիլսոնի խորհրդանշականութիւնը բարեկամութեան սահմաններից այն կողմ է անցնում: Վիլսոնը ճարտարապետն էր «Վիլսոնեան Հայաստանի»՝ այն անկախ Հայաստանի, որը ներառում էր Օսմանեան կայսրութեան հայկական նահանգները: Մենք ուշադրությամբ ենք անդրադառնում Վիլսոնի դամբարանին նախագահ Սարգսյանի կատարած այցի խորհրդանշականությանն ու նրա ունեցած ելոյթին: Այնուամեմայնիվ, այս խորհրդանշականության և դրա տրամաբանական շարունակության իրական արտայայտությունը պետք է հանդիսանա հայ-թուրքական արձանագրությունները նախագահ Սարգսյանի կողմից չստորագրելը»:
Նշենք նաեւ, որ նախագահ Սարգսեանի հետ հանդիպման ընթացքում, դոկտ. Յովսէփեանը նոյն միտքը փոխանցել է նախագահին՝ յայտնելով, որ այս գործընթացի վերաբերեալ Դաշնակցութեան մտահոգութիւնները ամբողջութեամբ կը փարատեն այն դէպքում միայն, երբ Հայաստան կը յայտարարի գործընթացից դուրս գալու իր որոշումը:
Այս լուրերը տրամադրւում են ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի
Կեդրոնական Կոմիտէի Հանրային Կապի Գրասենեակի կողմից

ARF Central Committee
Office of Public Relations
Contact Person: Saro Nazarian
[email protected]
Tel: (818) 243-7059
Fax: (818) 243-1467