Լրահոս

24.07.2019 14:40


Շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:


Հանրապետության տարածքում

Հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին, 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կնվազի 3-4 աստիճանով։


Երևան քաղաքում

Հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին, 29-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։


Երևան քաղաքի հուլիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.60C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 15.50C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.00C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Այս խորագրի վերջին նյութերը